Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչպես փչացնել ՀՀ նախագահի թեկնածուին` դասընթաց ԲՀԿ-ից

Ինչպես փչացնել ՀՀ նախագահի թեկնածուին` դասընթաց ԲՀԿ-ից
27.01.2018 | 15:42

ԲՀԿ-ում և առհասարակ կուսակցության համակիրների շրջանում նախագահի հազարավոր թեկնածուներ կան, բայց թեկնածու առաջադրելը պատեհ չէ, քանի որ «Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում փոքրամասնություն է` NEWS.am-ին ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։


«Ես կոնկրետ հարցեր ունեմ տալու ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին։ Արմեն Սարգսյանին չեմ ճանաչում, նա դեռ չի պատասխանել, որ առաջադրվելու է ՀՀԿ-ի կողմից, երբ որ կասի և կգա խմբակցությունների հետ հանդիպման, ես իրեն կոնկրետ հարցեր ունեմ տալու կտամ և կորոշեմ ինչ անել»,- ասել է նա։ Թե ինչպես խմբակցությունը կքվեարկի ՀՀԿ-ի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի օգտին, պատգամավորն ասաց՝ պարզ կլինի խմբակցության հետ հանդիպումից հետո։ «Ամեն դեպքում ինքը պետության գլուխ է, և Սահմանադրության երաշխավորն է, իսկ էդտեղ ես հարցեր ունեմ, որոշումների հետ կապված որպես արբիտր կարողանալու՞ է հանդես գալ, թե պատրաստ չէ խիզախությունը վերցնել իր վրա, եթե լսեմ, որ պատրաստ չէ, ես քննարկումից հետո իմ վերաբերմունքը կարտահայտեմ»։ Մի կողմ թողնենք Սերգեյ Բագրատյանի սահմանադրական գիտելիքների իմացությունը և փաստը, որ ոչ նախկին, ոչ ներկա Սահմանադրությամբ նախագահը «արբիտր» չէ ու այդ «խիզախությունը» նրանից ոչ ոք պահանջելու իրավունք չունի: «Արբիտրի» դերում ամբողջ համակարգ կա` սկսած Սահմանադրական դատարանից: Առավել քան տարօրինակ է նրա հայտարարությունը, որ «ԲՀԿ-ում և առհասարակ կուսակցության համակիրների շրջանում նախագահի հազարավոր թեկնածուներ կան»: Փաստորեն` ամեն ԲՀԿ-ական ու ԲՀԿ-ի համակիր պետության քայլող ղեկավար է, բայց չի դառնում, որովհետև ԲՀԿ-ն փոքրամասնություն է:

Պատկերացնու՞մ եք` ինչ կլիներ, եթե ԲՀԿ-ն մեծամասնություն լիներ: Մեծարելով կուսակիցների ու համակիրների քաղաքական արժանիքներն ու պետական կառավարման հմտությունների կարողությունը` Սերգեյ Բագրատյանը հընթացս, հենց այնպես, ձեռքի հետ զրոյացնում է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ունակությունները: Դա ինչ է որ` ամեն մեկը ԲՀԿ-ում կարող է անել: ՈՒ ի՞նչ է դա նշանակում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սերգեյ Բագրատյանն ինչ աշխարհացունց ու դարակազմիկ հարցեր էլ տա ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ու ինչ պատասխաններ էլ ստանա, հանդիպումից հետո ինչ «վերաբերմունք էլ արտահայտի», «Ծառուկյան» խմբակցությունը, նույնիսկ եթե ինքը դեռ տեղյակ չէ, ապահովելու է Արմեն Սարգսյանի մեկ փուլով ու «լայն համաձայնությամբ» ընտրությունը։ Նա կստանա ոչ միայն անհրաժեշտ 79 ձայնը, այլև` 90 ու գուցե ավելի: ՈՒրեմն` ինչու՞ է ԲՀԿ-ական պատգամավորը «փչացնում» ապագա նախագահին: Կամ` ինքն իրեն:
Գուցե պատճառն այն է, որ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, մեկնաբանելով կառավարության որոշումը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է. «Կառավարության ձևավորվելու իրավունքը ՀՀ քաղաքացիները ընտրությունների միջոցով տվել են ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին, այսօրվա կոալիցիոն ուժերն ունեն քաղաքական լեգիտիմություն, որ ապրիլից նոր կառավարություն ձևավորեն այնպես, ինչպես իրենք գտնում են ավելի նպատակահարմար ժողովրդի ու պետության շահերի համար»։ ՈՒ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ԲՀԿ-ին իրենց կոալիցիոն շարքերում չե՞ն տեսնում:

Դիտվել է՝ 3336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ